Հայերեն   English   Русский  

Եթե սա այսօր չկանխվի, վաղն արդեն սրա հետ բախվելու են նաև բոլոր անտարբերները. Էլինար Վարդանյան


  
դիտումներ: 62

Դատարանի որոշումը՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ռեպրեսիվ մեթոդների բացահայտ կիրառում:

Այն, ինչի մասին հրապարակային զգուշացրել էինք՝ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։

Սա մարդուն կոտրելու, պատժելու մեխանիզմ է, որի մեջ մեր իրավական համակարգը գնալով ավելի խորն է ընկղմվում: Ավելին, սա առավել շատ կրում է ցուցադրական բնույթ հասարակության համար՝ ցույց տալու, որ այս կերպ պատժում են:

Ընդունելով հանդերձ, որ դատավորների նկատմամբ այս և վերջին մեկուկես տարում այլոց կողմից իրականացված մյուս բոլոր ճնշման փորձերն անընդունելի են, համարում եմ, որ այստեղ կալանքի համար որևէ հիմք չկա, և այս միջադեպն իր վտանգավորությամբ շատ ավելի թույլ է, քան՝ երկրի բարձրագույն ղեկավարության միջնորդությամբ իրականացված ճնշումները դատարանների վրա։

Սա ընտրովի մոտեցում է վերջին ամիսներին նմանատիպ արարքների հետ համեմատության մեջ, երբ դատարանների շրջափակման ժամանակ դատավորների նկատմամբ գործադրված ճնշումները կամ ՍԴ դատավորի նկատմամբ ճնշումները մնացին առանց իրավական գնահատականի:

Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը իրավաբանների, փաստաբանների և քաղհասարակության միասնական աջակցության կարիքն ունեն:

Սա պատժիչ ռեպրեսիայի բացահայտ դրևորումներից է, որի մասին մենք արդեն զգուշացրել էինք: Սա մի փուլ է, որ ունի իր կանոնները. բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականությունների և անօրինականությունների առջև: Եվ եթե սա այսօր չկանխվի, վաղն արդեն սրա հետ բախվելու են նաև բոլոր անտարբերները:

Կոչ եմ անում փաստաբաններին, իրավապաշտպաններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ միանալ նրանց պաշտպանության գործին։ «Իմ ձայնը» ՀԿ պատրաստ է աջակցել ցանկացած կազմակերպչական հարցում։

Էլինար Վարդանյան

«Իմ Ձայնը» նախագիծ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: