Հայերեն   English   Русский  

Չգիտեմ ինչու ինձ թվում է, որ քաղաքում զբոսնելուց մեզ աննկատ հետևում են...,ուղիղ

Նարեկ Մալյան,ՖԲ գրառում

դիտումներ: 134

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած ԵԱՏՄ անդամ-պետությունների եւ Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին իրազեկման ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չտվեց երթը շարունակել դեպի Բաղրամյան 26։

Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ քաղաքում իրականացվում է ուժեղացված ծառայություն, օրենքի ուժով արգելում են մոտենալ Բաղրամյան 26-ին։

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ասաց, որ կկարդան հայտարարության տեքստը և այն լրատվամիջոցների միջոցով կհասնի ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների լիդերներին։

«Մենք այստեղից կընթերցենք հայտարարության տեքստը ռուսերենով, նաեւ պարսկերեն պաստառներ ունենք, եւ կոչ ենք անում նաեւ Իրանին պայքարել Սոսոսի գործունեության դեմ»,–նշեց Մալյանը։

Ակցիայի մասնակիցները Stop Soros գրություններով փուչիկներ բաց թողեցին եւ ավարտեցին իրենց ակցիան։

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: