Հայերեն   English   Русский  

Դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա հարձակման դեպքի առթիվ (տեսանյութ)


  
դիտումներ: 331

Դատարանների, այդ թվում Սահմանադրական դատարանի մուտքը շրջափակելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր,

որոնցով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

«Որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, որի քննարկման արդյունքում 20.06.2019-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշումը բողոքարկվել է դատարան»,-ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուշագրավ է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով քայլելու և ուղիղ եթերում հարցեր տալու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կալանավորվել են, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա իշխանության աջակիցների հարձակման դեպքի կապակցությամբ դատախազությունն անգամ քրեական գործի հարուցումն է մերժել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: