Հայերեն   English   Русский  

​Ինձ համար պատիվ էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ողջունել Արցախի բարեկամ Ֆրենկ Փալոունին


Աշոտ Ղուլյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 142

Ինձ համար պատիվ էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հերթական անգամ ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկարատև համանախագահ, Արցախի բարեկամ Ֆրենկ Փալոունին։

Կոնգրեսական Փալոունի բարեկամությունը Արցախի և հայ ժողովրդի հետ խորը արմատներ ունի, նա ամերիկյան քաղաքական դաշտի այն ներկայացուցիչներից է, ով լավագույնս տիրապետում է Արցախի ազատության համար հայ ժողովրդի պայքարի էությանը և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայկական կարևորության հարցերը:

Նա ազատության այն ջատագովներից է, ով դեռևս 1990-ականներից կանգնած է մեր կողքին և պաշտպանում է ազատ ինքնորոշվելու մեր ժողովրդի անքակտելի իրավունքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: