Հայերեն   English   Русский  

Զինվորական ծառայությունից յոթ ֆուտբոլիստի տարկետումը դադարեցվում է


  
դիտումներ: 56

Այսօր՝ հոկտեմբերի 3-ի նիստում, ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց դադարեցնել

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի նախկին 7 ֆուտբոլիստի տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից: Ըստ հիմնավորման՝ ֆուտբոլիստներն այլևս ՀՀ մինչև19 տարեկանների հավաքականի անդամներ չեն: Տարկետումից զրկված ֆուտբոլիստներն են՝

Դանիել Արթուրի Պետոյան (ծնված` 2000 թվականի օգոստոսի 3-ին),

Հարություն Աբրահամի Հարությունյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 9-ին)

Սարգիս Գագիկի Սարգսյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 8-ին)

Էդիկ Գագիկի Կիրակոսյան (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 11-ին)

Էդգար Գուրգենի Ենգիբարյան (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 19-ին)

Գեղամ Սիմոնի Սիմոնյան (ծնված` 2000 թվականի սեպտեմբերի 9-ին)

Դավիթ Գագիկի Գրիգորյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 25-ին):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: