Հայերեն   English   Русский  

Իրաքի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ պայթյուն է որոտացել


  
դիտումներ: 183

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ, 2 հրթիռ է ընկել։ ԴԵսպանատունը գտնվում է Բաղդադի՝ «Կանաչ գոտի» կոչվող հատուկ պահպանվող շրջանում, որտեղ տեղակայված են նաև այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ:

«Կանաչ գոտում» անվտանգության միջոցառումները խստացվել են, Բաղդադում պետական կառույցների աշխատանքը մեկ օրով դադարեցվել է։

Վերջին օրերին գործազրկության և անօրինականությունների դեմ ընթացող զանգվածային ցույցերի պատճառով Բաղդադում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել: Ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի հետ բախումների պատճառով 7 մարդ է զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին կոչ անելով ցույցերի ընթացքում զերծ մնալ այդ վայրեր այցելելուց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: