Հայերեն   English   Русский  

Սպիտակ տուն. «Թուրքիան ամեն պահի կարող է ռազմագործողություններ սկսել Եփրատի արևելքում»


  
դիտումներ: 148

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան ամեն պահի կարող է ռազմագործողություններ սկսել Եփրատի արևելքում:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրվող ռազմական գործողությունների թեման:

«ԱՄՆ-ի զինուժը չի աջակցելու և ներառվելու այդ գործողությանը: ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումները, որոնք պարտության մատնեցին Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը, այլևս անմիջական ներկայություն չեն ունենա այդ շրջաններում»,-ասված է Սպիտակ տան հայտարարությունում:

Չի նշվում, թե Թուրքիայի կողմից իրականացվելիք ռազմական գործողություններն ինչ խորությամբ եմ լինելու, և արդյոք ԱՄՆ-ն ամբողջովին է Սիրիայից դուրս գալու, թե ոչ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ի զինուժի կողմից Սիրիայում ձերբակալված ԻՊ գրոհայինների համար այսուհետև Թուրքիան է պատախանատու լինելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: