Հայերեն   English   Русский  

​Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում


  
դիտումներ: 401

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ,

ելույթներ կունենա Իտալիայում։ Նվագախումբն Իտալիա է մեկնում Վինչենցո Բելլինիի անվան երաժշտական ասոցիացիայի հրավերով՝ մասնակցելու «Վինչենցո Բելլինի» փառատոնին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա երկու համերգով։ Որպես մենակատարներ ելույթ կունենան դաշնակահարներ Գլորիա Քամփաները և Ֆրեդի Քեմփը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ հայ կոմպոզիտորական արվեստը պրոպագանդելու իր առաքելությանը, Իտալիայում կկատարի Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Հյուրախաղերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: