Հայերեն   English   Русский  

Թրամփը սպառնացել է կործանել Թուրքիայի տնտեսությունը


  
դիտումներ: 77

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերը անցնեն թույլատրելի սահմանը»։

ԱՄՆ-ի նախագահի գրառումը վերաբերում է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։

«Ինչպես ես նախկինում հաստատակամորեն պնդել եմ, ուղղակի հիշեցման կարգով ասում եմ, որ եթե Թուրքիան անի որևէ բան, որը ես, իմ մեծ և անմրցելի իմաստությամբ, համարեմ սահմաններից դուրս, ապա լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը (ես դա նախկինում արել եմ)։ Նրանք՝ Եվրոպան և մնացածը, պետք է ուշադիր լինեն»,-գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: