Հայերեն   English   Русский  

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ առաջիկա ամիսներին գազի թանկացում չի լինի


  
դիտումներ: 59

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ իր կարծիքով ձմռան ամիսներին գազի գինը չի թանկանա:

«Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի»,-ասաց նա:

Հարցին, թե դա իրատեսական համարում եք, փոխվարչապետը պատասխանեց, որ մոտ ժամանակահատվածի համար, կարծում է, իրատեսական է: «Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի հետ համաձայնագրի դեր խաղալուն, Մհեր Գրիգորյանն ասաց, որ դա մի մեծ ամբողջություն է, որի մեջ այդ հարցը քննարկվում է:

Անդրադառնալով ռուս գործընկերների համար Իրանի հետ համագործակցությունը քաղաքական խնդիր համարելուն՝ նա նկատեց. «Ես կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: