Հայերեն   English   Русский  

Արսեն Պողոսյան. «Պրոֆեսիոնալ ռինգում, ի տարբերություն սիրողականի, ավելի հանգիստ եմ»


  
դիտումներ: 1126

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու որոշում է կայացրել:


Հայ մարզիկը բոլորովին վերջերս Մոսվայում կայացած բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում. կիսամիջին քաշային կարգում 4 ռաունդանոց մենամարտում Արսենը մրցեց ռուս Դմիտրի Սիլոնովի հետ` իրեն լավագույն կողմերով դրսևորելով: Թեև ակնհայտ էր նրա առավելությունը մրցակցի նկատմամբ, սակայն մաթեմատիկական հաշվարկվ գրանցվեց ոչ-ոքի:
Անկախի հետ զրույցում Արսեն Պողոսյանը կիվում է տպավորություններով և խոսում նախապատրաստական աշխատանքների և առաջիկա ծրագրերի


-Արսեն, պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու որոշումն ինչո՞վ է պայմանավորված:
- Ես հանդես եմ եկել Հայաստանի բռնցքամարտի հավաքականում եմ հանդես եկել: Որպես հավաքականի անդամ` մասնակցել եմ մի շարք միջազգային մրցաշարերի, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում լավ արդյունքներ գրանցել, հաճախ բախվում էի մրցավարական անարդար որոշումներին: Որոշեցի մտնել պրոֆեսիոնալ բռնցքամարտ և նվաճումների հասնել ակս ասպարեզում:


-Ի՞նչ եք կարծում, պրոֆեսիոնալ ռինգում հնարավո՞ր է խուսափել մրցավարական անարդարություններից:


-Սուբյեկտիվ վերաբերմունք, սխալ կայացրած որոշումներ ամեն տեղ կարող են լինել: Սիրողական բռնցքամարտում 3 ռաունդ է տրվում մարզիկներին: Ոչ բոլոր բռնցքամարտիկներն են կարողանում այդ ժամանակահատվածում բացվել, իրենց հնարավորություններն ու կարողությունները ցուցադրել: Ես ավելի ուշ եմ ցույց տալիս իմ իրական հնարավորությունները: Այսպես օրինակ, 4-րդ կամ 6-րդ ռաունդում կարող եմ ավելի լավ բռնցքամարտել, քան, օրինակ, 2-րդում կամ 3-րդում:


-Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջին մենամարտին:


-Շատ լավ նախապատրաստական փուլ եմ անցել՝ ծանրաբեռնված մարզումներով և սպարինգներով, ինչպես որ

Արսեն Պողոսյան 2019

հարիր է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին: Մարզվել եմ փոևձառու մարզիչ Դավիթ Թորոսյանի և հորս՝ անձնական մարզիչ Սամվել Պողոսյանի գլխավորությամբ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, ի տարբերություն սիրողականի, մրցակցին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվում, շուրջ մեկ ամիս ժամանակ ենք ունենում մենամարտերը դիտելու, նախապատրաստվելու համար:


-Ի՞նչ գնահատական կտաք ռինգում Ձեր պայքարին, ցուցադրած մենամարտին: Թվում էր, թե հաղթող կճանաչվեք, բայց հավասար հաշիվ գրանցվեց:


- Պրոֆեսիոնալ ռինգը պատկերացնում էի այնպես, ինչպես որ կար, ավելի հանգիստ էի, քան սիրողական մենամարտից առաջ: Լարվածություն չկար, կազամակերպված էր ամեն ինչ, ինչպես հատուկ է պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոներին: Մրցակիցս էլ էր դեբյուտանտ, ֆիզիկապես ուժեղ բռնցքամարտիկ էր: Մենամարտը սկսել էի սիրողական բռնցքամարտի տակտիկայով, ինչը որ սխալ էր: Առաջին ռաունդում հարվածը չտեսա, բաց թողեցի և հաշիվ բացեցին: Նոկդաունի ենթարկվեցի, բայց միանգամից կանգնեցի և մրցակցիս հետագայում ջախջախեցի: Առաջին ռաունդը միավորներով տվեցին նրան, թեև մնացած ռաունդները հաղթեցի, բայց հավասար հաշիվ գրանցվեց, որ շատ զարմանալի էր, թե՛ ինձ, թե՛ մենամարտը դիտողների համար:
Մենամարտից անմիջապես հետո կազմակերպիչները մոտեցան և, իբրև թե զարմացած հաշվից, խոստացան նորից մենամարտ կազմակերպել: Դմիտրի Սիլոնովը չցանկացավ կրկին մենամարտել՝ մատնանշելով առողջական խնդիրները: Նշեմ, որ մենամարտը լավագույնը ճանաչվեց իր դաիտարժանությամբ: Հոկտեմբերի 30-ին 2-րդ մենամարտը կանցկանեմ: Հուսով եմ, որ փաստացի կհաղթեմ: Նշեմ, որ մենամարտս կայացավ ռուսաստանաբնակ Գերեասիմ Կույումչյանի հովանավորությամբ: Վերջինս սպորտի սիրահար է, նրա աջակցությամբ մասնակցեցի այդ շոու երեկոյին, ինչի համար շատ շնորհակալ եմ:


-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բռնցքամարտով: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:


-12 տարեկանից եմ սկսել մարզվել: Հայրս` Սամվել Պողոսյանն էլ է եղել բռնցքամարտիկ: Ուզում էի իր ճանապարհը շարունակել և հաջողություններ գրանցել անմիջապես իր գլխավորությամբ: Մշտապես և ամենուրեք հետևում է, ուշադիր է ամեն պահ ու վայրկյան: Լինում են պահեր, երբ ցանակնում եմ մի քիչ ավելի թեթև գրաֆիկով շարժվել, բայց նա անընդհատ հսկում է, ինչը, միանշանակ, ավելի լավ է անդրադառնում, իր դրական արդյունքն է տալիս: Ռեժիմ պահպանելը շատ կարևոր է, Հաջողության հասնելու համար պետք է հրաժարվել ամեն ինչից, մտածել միայն պարապմունքների մասին, քրտնաջան աշխատել, լավ անձնակազմ և սպարինգ զուգընկերներ ունենալ: Հոգեբանական պատրաստությունն էլ նույնքան կարևոր է, պետք է հանգիստ լինի մարզիկը, հավատա իր ուժերին: Մարզիչների խորհուրդներին հետևելն անչափ կարևոր է:


-Արդեն սկսե՞լ եք նախապատրաստվել հաջորդ մենամարտին:


-Սկսել եմ. ժամանակը կարճ է: Մենեջերների հետ կփորձենք պարզել, թե ում հետ կմենամարտռեմ: Նշել էի, որ չեմ ցանկանում թույլ մրցակցի դեմ դուրս գալՌեյտինգի համար կարևոր է, որ միցակիցդ ուժեղ լինի:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: