Հայերեն   English   Русский  

93 մարդու սպանած Սամյուել Լիթլին ՀԴԲ-ի կողմից հայտարարվել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաարնախում հանցագործը


  
դիտումներ: 129

Ամերիկացի Սամյուել Լիթլն, որ այժմ դատապարտված է սերիական սպանությունների համար, խոստովանել Է իր կատարած 93 սպանությունը: Նա այժմ համարվում Է երկրի պատմության մեջ ամենամեծ թվով մարդկանց կյանք խլած հանցագործը: Այդ մասին հայտնել Է The Guardiuan-ը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալները:

79-ամյա տղամարդը ձերբակալվել Է 2012 թվականին եւ դատապարտվել 2014 թվականին: Ոստիկանությունը նրան գտել Էր Քենթուքիի անօթեւանների ապաստանում եւ ուղարկել Կալիֆոռնիա, որտեղ նրան փնտրում Էին թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: ԴՆԹ-ի անալիզը ցույց Է տվել, որ նա մեղսակից Է նահանգում 1987 եւ 1989 թվականներին կանանց երեք չբացահայտված սպանությունների: Դատարանը Լիթլին դատապարտել Է երեք ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:

Արդեն գտնվելով բանտարկության մեջ՝ նա սկսել Է խոստովանել մյուս հանցագործությունները. Լիթլը 1970-ից մինչև 2005 թվականը խեղդել Է առնվազն 93 մարդու: Գրեթե բոլոր սպանվածները եղել են կանայք: Առայժմ հաջողվել Է հաստատել նրա 50 զոհերին, բայց քննիչները գտնում են, որ հանցագործի խոստովանական բոլոր ցուցմունքները ճիշտ են: Նրա զոհերի թվում հմնականում մարմնավաճառներն են ու թմրամոլ կանայք, մինչդեռ տեղի ոստիկանությունը հազվադեպ Է զբաղվել այդ սպանությունների հետաքննությամբ: Մարմինների մի մասն ընդհանրապես չի հայտնաբերվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: