Հայերեն   English   Русский  

​Գրականությունը մարդու չափանիշն է, գուցե, մարդ լինելու


  
դիտումներ: 681

Անի Փաշայանը գրաքննադատ է,գրականագետ։ Բայց ոչ թե իր աշխատասենյակում գրասեղանին հակված ընթերցող

և ուսումնասիրող, այլ ակտիվ գրական գործիչ:Նա իր հեղինակային ռադիոհաղորդաշարերի, կազմակերպած ընթերցումների, հոդվածների և ուսումնասիրությունների միջոցով բացահայտում է նոր, երիտասարդ գրողներին, կապող օղակ ստեղծում ընթերցողի և գրողի միջև։ Գրականությունը իր ժամանակի արտացոլանքն է։ Եթե ուզում ես ավելի օբյեկտիվ ու խորքային ճանաչել քո ժամանակը, պիտի կարդաս ժամանակակից գրականություն։ Իսկ թե ի՛նչ կարդալ բառերի, տեքստերի, գրքերի հրատարակչական ու համացանցային այս քաոսում, ուղղորդում է գրաքննադատը։

Արվեստ և գրաքննադատություն

Անի Փաշայան

Որպես երաժիշտ (սովորել և ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանի դաշնամուրային բաժինը)` նա հրաշալի է զգումխոսքի երաժշտականությունն ու ռիթմը. առանց դրա լավ գրականություն չի ստեղծվի։ Գրականությունը Անի Փաշայանի համար արվեստին մոտ լինելու հնարավորությունէ, արվեստի տարբեր ճյուղերը գրականության պրիզմայով ներկայացնելու միջոց։ Այդ մոտեցումն իր գիտական հիմնավորումը ստացավ «Աղասի Այվազյանի արձակի արվեստը» գիտական ատենախոսության վերջին գլխում, որը հենց այդպիսի մոիջդիսցիպլինար ուղղվածություն ունի։2007-ին ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գիտական ատենախոսությունը պաշտպանելուց և բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո Անի Փաշայանն իր ակտիվ գործունեությամբ եկավ լրացնելու այն բացը, որ կար ժամանակակից գրականագիտական ու քննադատական ոլորտում։ Գրականագետը տեսնում էր, որ «Անկախացումից հետո մեր մշակույթը սկսել էր օր օրի բարգավաճել, ուժեղանալ։ Արձակում ու պոեզիայում նոր հետաքրքիր հոսք էր սկսվել, դա հենց ազատության զգացումն էր, որ ողողելէր գրողների երևակայությունն ու միտքը, նրանք ստեղծագործում էին էլ ավելի մեծ թափով, բոլոր այն գաղափարները, որոնք բողբոջել էին 1960-ականներին, ծաղկեցին, նորացան, թարմացան, ավելի բոցավառվեցին1990-ականներին և շարունակվում են առայսօր։»։ Կար նոր ժամանակների խոսքը, բայց չկար այն կազմակերպող, համակարգող գրականագիտական-քննադատական նոր ուժը։ Անի Փաշայանը որոշեց լրացնել այդ բացը։ Նա դարձավ հայ ժամանակակից գրական գործընթացի ակտիվ մասնակիցը, նպաստեցնոր գրողների առաջխաղացմանը։

Վատն է այն գրաքննադատը, ով չի բացահայտել գոնե մեկ գրողի. Վ.Բելինսկի

Գրաքննադատները համաշխարհային ու հայրենական գրականություն ուսումնասիրած փորձագետներ են, ովքեր գրական խոսքում լավն ու վատըզգում ու տարորոշում են անմիջապես, ձևավորում ընթերցողական ճաշակ ու կարծիք այս կամ այն նոր գրողի ու ստեղծագործության մասին, իրենց ելույթներով, հոդվածներով փորձում են պահպանել ու մեծացնել հասարակության հետաքրքրությունը նոր գրքերի ու գրողների հանդեպ։ Անի Փաշայանի բազմաթիվ հրապարակումները տպագիր և էլեկտրոնային բազմաթիվ պարբերականներում նվիրված են ժամանակակից հայ գրողներին. և՛ նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դեպի գրական աշխարհ, և՛ նրանց, ովքեր ունեն ավելի փորձառու գրիչ։ Նրա Leges artis (լատ.՝ արվեստիկանոններով) սյունակը «Գրական թերթում», հաղորդաշարերը «Երկուսը՝ հեղինակ որոնելիս»(«Նոյյան տապան»), «Գրական ընտրանի» (2015-2019 թթ.՝«Վեմ» ռադիոկայան) ժամանակակից հայ գրականության մասին են, հյուրերը՝ ժամանակակից գրողներ, որոնք հնարավորություն են ստանում արտահայտվել, ներկայանալ ընթերցողին: «Ընտրել եմ մի քանի տասնյակ գրողների`արձակագիրների, դրամատուրգների, բանաստեղծների, էսսեիստներիայնպիսի մի շրջանակ,որոնք լավ չեն որոնվում, բայց տաղանդավոր են և ուշադրության արժանի: Այդպես նրանքհանրությանը ներկայանալու, ճանաչվելու հնարավորություն են ստանում»։ Անի Փաշայանըայդ գրողներից շատերի ժողովածուների խմբագիրն է, առաջաբանների հեղինակը։Նա բացահայտում ու ավելի ճանաչելի է դարձնումԲենիկ Ստեփանյանի, Նարինե Ավագյանի, Վահան Զանոյեանի, Մարգարիտա Վարդանյանի,Ժաննա Ղոչիկյանի, Կարինե Ռաֆայելյանի,Աննե Մարիի, Աշոտ Հովսեփյանի, Նաիրա Փիրումյանի, Ռուզան Ասատրյանի և ուրիշների ստեղծագործությունները, շարունակում վերլուծել հայտնի ժամանակակիցներին՝Ալիս Հովհաննիսյան, Նանե, Անուշ Ասլիբեկյան, Նոնա Պողոսյան, Գոհար Գալստյան, Արամ Պաչյան։Ու էլի շարունակում են հայտնվել նոր ստեղծագործողներ, որոնք դիմում են Անի Փաշայանին, ուզում լսել նրա մասնագիտական կարծիքը, վստահում նրան իրենց գրքերի մասին գրախոսականներ գրելու գործը։ «Գրականության զարգացման մեջ կան տեղատվություններ ու մակընթացություններ, կա ինքնին անընդհատ ստեղծագործական գործընթաց։ Այսինքն՝ մենք հենց հիմա այստեղ նստած զրուցում ենք, ու հենց այս պահին ինչ-որ տեղինչ-որ բան է գրվում: Գրողը չի սպասում՝ իրեն կսիրեն, չեն սիրի, կընդունեն, թե ոչ:Նա գրում է, ստեղծագործում։ Բայց ուշադրության արժանի են բոլորը։ Գրաքննադատների միջոցով նա ներկայանում է հասարակությանը, ով ինչպես կընդունի, անհատական է»։

Ուսումնասիրելով գրականությունը՝ ճանաչում ենք աշխարհը

«Գրականությունն ուղիղ կապ ունի հասարակության մտավոր էներգիայի և քաղաքական իրավիճակների հետ և անմիջապես արձագանքում է դրանց։ Հիշենք՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը, քա՜նի ստեղծագործություններ նվիրվեցին իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղաներին։ Փոխվում են կյանքը, ապրելակերպը, ընտանեկան պատկերացումները, ու այդ ամենը նույնպես արտացոլվում է գրականություններում։ Գրականությունը դարձել է ավելի բաց ու ազատ, այնպիսի գրողներ, ինչպիսիք են Արփի Ոսկանյանը,Նառա Վարդանյանը,ազատ մտածողության գրականություն են ստեղծում, պետք չէ պախարակել։ Կարևորը, լավ են գրում:Նրանք իրենց ժամանակների և ինքնատիպ մտածողության կրողներեն։ Օրինակ՝ մեկ ուրիշ գրող՝ Նաիրա Փիրումյան, կրկին թարմ անուն է, նա էլ մարդկային դժբախտության, ցավի արձակագիր է»,-նորօրյա գրական տրամադրություններն է ներկայացնում Անի Փաշայանը։ Ժամանակակից գրողներիստեղծագործության շնորհիվ՝ մարդն ավելի ծավալուն ու օբյեկտիվ է տեսնում ժամանակակից աշխարհը։ Առանց լավ ժամանակակից գրականության մարդիկ պարզապես կկաղապարվեն իրենց առօրյա հոգսերում ու գործերում։ Անի Փաշայանը ժամանակակից հայ գրականությունումնորագույն գրողների ճանաչման ու հանրայնացման ուղիներ է փնտրում՝ օգտագործելով տպագիր և էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի բոլոր հնարավոր միջոցները. «Մանրամասն վերլուծում եմ յուրաքանչյուր ստեղծագործություն, որ ինձ վստահվում է, գրում եմ առաջաբաններ, ինչը հաճախգրատպության ժամանակ անտեսվում է տարբեր պատճառներով: Այնինչ, բոլոր գրքերը, որոնք մեծ ճանաչում են ունեցել, լավ առաջաբաններ են ունեցել։ Օրինակ՝ հիշենք ամերիկացի ԷզրաՓաունդին՝ հայտնի տեսաբանինևքննադատին, որըմեծդերխաղացանգլալեզումոդեռնիստականգրականությանզարգացմանգործում։ Նա առաջաբաններ էր գրում, ստեղծումալմանախներ, խմբագրում, տպագրում վերլուծություններ, ընթերցումներ կազմակերպում։ Գրականագետի և քննադատի խնդիրը հենց դա է՝ մանրամասն ներկայացնել արվեստագետին,նրա կերպարը, նրա մտքերն ու գաղափարները։ Դա ես անում եմ ինչպես իմ առաջաբաններով, հոդվածներով, այնպես էլ հաղորդաշարերով, հարցազրույցներով, որտեղ թողնում եմ, որ իրենք խոսեն իրենց մասին, արտահայտվեն, բացահայտվեն ընթերցողների համար»։

Գրականությունը մարդու չափանիշն է, գուցե, մարդ լինելու։ Առանց գրականության մարդը անասուն է դառնում. Աղասի Այվազյան

Անի Փաշայանը որպես գրականագետ ու գրաքննադատ թրծվեց ԱղասիԱյվազյանիստեղծագործություններիվերլուծությանևուսումնասիրության քուրայում։ 1999 թ. Գրականության ինստիուտում ատենախոսության թեմայի՝ «Աղասի Այվազյանի արձակի արվեստը» հաստատումով բացվեց Անի Փաշայանի այվազյանական գրի առաջին էջը։ Ատենախոսություն, Աղասի Այվազյանի ստեղծագործության տարբեր կողմերը վերլուծող հոդվածներ, «Այվազյանական ընթերցումներ», Այվազյանական դրամատուրգիական փառատոններ... Անի Փաշայանի շնորհիվ հայ ընթերցողը բացահայտեց Աղասի Այվազյանի ստեղծագործության բազմակողմանիությունն ու խորությունը. «Աղասի Այվազյանը փակ անուն էր, ու ես փորձեցի բացահայտել նրան։ Ասպարեզում միայն մեկուսումնասիրություն կար, որը հեղինակել էր Համո Մաթևոսյանը։ Նա առաջին հետազոտողն է եղել, բայց դա միայն մուտք էր Աղասի Այվազյանի աշխարհ։Աղասի Այվազյանին ավելի խորքային ներկայացնելու, նրա ստեղծագործությունների բազմաբովանդակ կեղևը բացահայտելու առաջին փորձը ես արեցի։ Ամեն ինչ սկսվեց 1999 թ., երբ ատենախոսության թեմայի ընտրության հարցի առաջ էի կագնել։ Խորհրդակցեցի իմ դասախոս, գրականագետ Աբգար Ափինյանի հետ, որն այն ժամանակ գրողների միության առաջին քարտուղարն էր, ընտրեցինք 4 գրող՝ Գուրգեն Մահարի, Խաչիկ Դաշտենց, Մուշեղ Գալշոյան, Աղասի Այվազյան, բայց գրականության ինստիտուտը ինձ հնարավորություն տվեց ընտրել միայն Աղասի Այվազյանին։ Ես ցնծում էի. կատարվեց իմ ամենամեծ ցանկությունը, ես «տերը» դարձա միմեծաշխարհի բացահայտման: Աղասի Այվազյանի հետ ջերմ բարեկամներ դարձանք, նրան տեսա ուրախ և տխուր պահերին, հիվանդ ու դեղեր ընդունելիս, ես չկարողացա հոգ տանել նրա առողջության մասին, բայց ինձ վիճակված էր հոգ տանել նրա գրական ժառանգությանը։ Դա արել ու անում եմ սրբորեն։ Գրեցի հոդվածներ, կազմակերպեցի ընթերցումներ, դրամատուրգիական փառատոններ, բայց իմամենամեծ հաղթանակը եղավ այս տարի, երբ վերջապես նրա անունով ֆեյսբուքյան էջ բացեցի, այն ունի մոտ 100 մասնակից, որոնք էջում տեղադրում են Աղասի Այվազյանի ստեղծագործություններից, խոհերից, հուշերից»։ Հետևորդները կավելանան, այն կտարածվի՝ համոզված է Անի Փաշայանը,որովհետև մարդիկ հոգևոր սով են զգում, որովհետև այվազյանական գիրը սովորեցնում է երջանիկ լինել և մենակ չմնալ, սիրել հայրենիքը, վերադառնալ հայրենիք, ցույց է տալիս մարդկային բնազդներն ու կրքերը, մարդու հայացքն ուղղորդում դեպի համամարդկային արժեքներ ստեղծած արվեստագետները, որոնց Այվազյանը ներկայացնում է համակարգի՝ Մեծ մարմնի մեջ:

Մեծ լսարանների գրաքննադատը

Այսօրվա նյութական ու վիրտուալ աշխարհումմարդը հոգևոր քաղց է զգում։ Նա էսթետիկ բավարարության, գեղեցիկը տեսնելու, լսելու և զգալու կարիք է ունենում։ Ու որքան էլ մեր օրերում զարմանալի թվա,ժամանակակից գրողներին նվիրված գրական ընթերցումները, որոնք կազմակերպում է Անի Փաշայանը, անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Բայց նորարար գրականագետը որոշել է գնալ թատրոնի ճանապարհով, գեղարվեստական պատկերները ավելի վառ ու տպավորիչ դարձնել թատերական բեմադրություններով՝ միախառնելով ընթերցումն ու խաղը։ Այդ ընթերցումները միշտ սպասված են, հատկապես երիտասարդների մեջ։ Երիտասարդությունը բաց չի թողնում ոչ մի լավ գիրք, լավ ներկայացում ու ֆիլմ, ասում է Անի Փաշայանը։ Նա դասավանդում է 1995 թվականիցև ուսանողներին համարում է հասարակական կյանքի կարևոր կենտրոն. «Այն օրը, երբ ես մտա լսարան, լրիվ ուրիշ զգեստ հագա, զգեստավորվեցի, հոգեպես պատրաստվեցի ինչպես եկեղեցի մտնելիս։ Այստեղ ես միջնորդ եմ, որի միջոցով ուսանողըհաղորդակցվում է տիեզերական գիտելիքների հետ: Ընթերցողը, ուսանողը այնպիսի տարածքներ է ուզում, որտեղ կտեսնի իրեն: Եսգրականության մեջ ցույց եմ տվել նրանց այդ տարածքները։ Ես գրականության, արվեստի, գեղեցիկի սերմեր եմ նետում նրանց հոգու մեջ։ Այդ սերմերը, ինչպես վիտամիններն են անտեսանելի ու աննկատ ամրացնում մարմինը, նույնքան աննկատ կամրացնեն նրանց հոգիները, բարու և գեղեցիկի ձգտման ծիլեր կտան:

Գրականությունը զվարճանք չէ, ժամանց չէ, խրատաբանություն ու տվյալների շտեմարան չէ։ Գրականությունը սրտի զրույց է սրտի հետ։

Գրաքննադատը միշտ դիմում է ընթերցողին։ Բայց ընթերցողից բացի նա մեկ այլ հասցեատեր էլ ունի՝ գրողը։ Ընդհանրապես, քննադատություն ասելով նախևառաջ հասկանում ենք գրողի սխալների, թույլ կողմերի հայտնաբերում։ Բայց իրականում դա չէ լավ գրաքննադատի խնդիրը։ Նա ձգտում է հնարավորինս լիարժեք ներկայացնել հեղինակի միտքը, օգնել նրան՝ շտկելու թույլ կողմերը, նպաստել գրողի տաղանդի զարգացմանը։

Անի Փաշայանը շատ գրողների է օգնել գրքի խմբագրման, շնորհանդեսների կազմակերպման մեջ։Շնորհանդեսը նա համարում է ծիսական արարողակարգ, տոն, որտեղ նշվում է տվյալ գրքի ծնունդը, և այդ ծնունդին պետք է պատրաստվել ամենայն պատասխանատվությամբ. «Ես կողմեմ, որ ստեղծվի այն ինստիտուտը, որ գրողը և գրականագետը նախ քննարկումներ ունենան ապագա գրքի շուրջ, քննադատը իր դիտողությունները ներկայացնի, շտկվեն, մաքրվեն վրիպակներն ու սխալները, հեղինակը նորից աշխատի ստեղծագործության վրա, հետո միայն հանձնիտպագրության։ Այսինքն, միասինպատրաստեն գրքի ծնունդը, ինչ հրաշալի կլինի։ Մի բան է գիրք տպելը, մի բան է՝ ով է կարդալու այդ գիրքը: Դրա համար պետք է գիտակցել՝ ամեն ինչ չէ, որ պետք է տպագրել։ Ճիշտ է՝ հիմա ազատ է տպագրությունը, բայց գոնե պետք է խորհրդակցեն մասնագետների հետ, գոնե տպագրեն առանց վրիպակների ու սխալների»։

Մի կողմից գրաքննադատը մատնանշում է ստեղծագործության արժանիքներն ու թերությունները, նպաստում գրողի գաղափարական աշխարհայացքի ընդլայնմանը, վարպետության կատարելագործմանը, մյուս կողմից, դիմելով ընթերցողին, քննադատը ոչ միայն մեկնաբանում է գրական երկը, այլ նրան ներքաշում կարդացածը նոր մակարդակում միասին իմաստավորելու կենդանի պրոցեսի մեջ։ «Գրականությունը կարևոր առաքելություն ունի կյանքը լիարժեք զգալու մեջ։ Գրքերը կարող են կանխել նախ ինքնասպանությունները։ Դրանք ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բանալիներ են տալիս մարդուն։ Եթե գրականության հետ ինչ-որ առնչություն ունես, քեզ համար հազարապատկվում են կյանքի շերտերն ու գույները։ Գրականությունը սովորեցնում է պայքարել կյանքը վայելելու համար, փոխանցում է ապրելու մշակույթ, սիրելու մշակույթ, ուղղորդում դեպքի սերը՝ օգնելով ականջ դնել ինքդ քեզ ու քո հոգուն»,- ասում է գրականության մեծ սիրով ապրող գրաքննադատը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: