Հայերեն   English   Русский  

«Փաստ». Արտադրողները կարող են սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել. Նրանք միավորվում են


  
դիտումներ: 446

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30% -ից եւ սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը:

Մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել:

Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երևան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արև», «Էվրիկա» և այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար:

Ցավոք, առայժմ ոչ մի արձագանք չկա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Եվ այս պայմաններում, մեր տեղեկություններով, արտադրողները որոշել են միավորել իրենց ուժերը՝ հարցին արդարացի լուծում տալու համար:

Մասնավորաբար, եթե քայլեր չձեռնարկեն վերը նշված փաստերն ուսումնասիրելու և անբարեխիղճ մրցակցային պայմանները վերացնելու ուղղությամբ, ապա բոլոր ընկերությունները ստիպված կլինեն ծայրահեղ քայլեր ձեռնարկել, սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել, գուցե նաև միահամուռ անժամկետ գործադուլ հայտարարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: