Հայերեն   English   Русский  

Մեկնարկեց ՀՀ կառավարության հերթական նիստը.օրակարգում 48 հարց կա, որից 29-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի,ուղիղ


  
դիտումներ: 447

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հերթական նիստն է գումարել։

Օրակարգում 48 հարց կա, որից 29-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի։

Գործադիրը, մասնավորապես, քննարկելու է.

-Պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին,

-Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին,

-Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հունիսի 23-ի N 822-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, 2019 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին,

-Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: