Հայերեն   English   Русский  

Թուրքիայի փոխնախագահը՝ Սիրիայում սկսված ռազմական օպերացիայի մասին


  
դիտումներ: 172

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հոկտեմբերի 9-ին Թուրքիայի սկսած «Խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ հայտարարել է, որ այն շարունակվում է ըստ նախատեսվածի:

Օքթայը Twitter-ում կատարած անգլերեն և թուրքերեն գրառման մեջ նշյալ ռազմագործողության մասին նշել է, որ Թուրքիայի նպատակն է ոչնչացնել «ահաբեկչական միջանցքը», որը փորձում են ստեղծել Թուրքիայի հարավային սահմանին:

«Մեր առաջնահերթությունն է չվնասել քաղաքացիներին: Թուրքիան իր գործողություններն իրականացնում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կոնվենցիայում տեղ գտած «ինքնապաշտպանության իրավունքի» նորմերի համաձայն և վճռական է չորացնել այն ահաբեկչական ճահիճը, որը սպառնալիք է մեր սահմանների և ամբողջ աշխարհի համար»,-գրել է Թուրքիայի փոխնախագահը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Վերոհիշյալ ռազմագործողությունը Թուրքիան սկսել է տեղի ժամանակով 16:00-ին` մարտական օդանավերից և հաուբիցներից բացած կրակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: