Հայերեն   English   Русский  

Փաշինյանի մարդը՝ Գյումրու քաղաքապետարանում


  
դիտումներ: 234

Գյումրու քաղաքապետարանի հաստիքացուցակում ավագանու որոշմամբ նոր հաստիք է ավելացել՝ ներդրումային ծրագրերի, քաղաքաշինական ու սոցիալական հարցերի գծով խորհրդական:

Ավագանու նիստում այս հաստիքի ստեղծումը մեկնաբանվեց, որպես ներդրումային ծրագրերով Գյումրի եկող գումարների, այսպես ասած, վերահսկող: Դեռ հոկտեմբերի 8-ին՝ ավագանու նիստում, ավագանու անդամները հետաքրքրվեցին՝ ո՞վ է նշանակվելու այդ պատասխանատու պաշտոնում: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց՝ դա հայեցողական պաշտոն է, երբ նշանակումը կատարեցի բոլորդ էլ կիմանաք:

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին Սամվել Բալասանյանն այս նորաստեղծ հաստիքում նշանակել է Կարապետ Մխչյանին: Այս մասին Անկախին հայտնեց քաղաքապետի մամլո խոսնակը, իսկ թե ինչու է քաղաքապետի ընտրությունը կանգ առել այս թեկնածուի վրա, խոսնակը նշեց՝ դա քաղաքապետի որոշումն է:

Սամվել Բալասանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, բայց հավելենք, որ Կարապետ Մխչյանը <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուն է: Վերջին խորհրդարանական ընտրություններում էլ <Իմ քայլը> դաշինքնի թեկնածուներից էր Շիրակի մարզում:
Հետաքրքիր է, որ Գյումրիում մի շարք աշխատատեղեր կրճատած վարչապետի թիմակցի համար աղքատիկ Գյումրիում նոր հաստիք է ստեղծվել և դեռ տեղական բյուջեից էլ ամեն ամիս այս նպատակի համար մոտ 200 հազար դրամ է հատկացվելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: