Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ


  
դիտումներ: 171

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 15-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.80C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1989 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.30C





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: