Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը


  
դիտումներ: 985

«ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը:

Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը՝ Էջմիածնում, իսկ Սիմոնյանը՝ Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ: Ծառուկյանի ներկայացուցիչներն այս պատգամավորներին սպառնում են, որ կուսակցությունից դուրս չգալու դեպքում նրանք կզրկվեն ցեմենտն իրացնելու հնարավորությունից: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն դիմանա ճնշմանը և կհայտարարեն, որ որտեղ Գ. Ծառուկյանն է, այնտեղ էլ իրենք են, ու եթե նա ԲՀԿ-ական չէ, իրենք էլ չեն կարող ԲՀԿ-ական լինել»,–գրում է թերթը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: