Հայերեն   English   Русский  

Դատապարտում ենք թուրքական կառավարության ցեղասպան քաղաքականությունը. ԱՄՆ դեսպանատան մոտ ՀՀ քրդական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ուղիղ


  
դիտումներ: 198

Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները ակցիա են իրականացնում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը հրավիրելով Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակի վրա, մասնավորապես քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների խնդրի վրա,հաղորդում է Թերթ.ամ-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Թուրքիայի պաշտոնական վարկածն այն է, թե քանի որ այդ հատվածում իշխում են Քրդական աշխատավորական կուսակցությանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, մտնում են իբրև ահաբեկիչներին մաքրելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: