Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգներն Իրանի դեմ կիբեռգործողություն է կատարել


  
դիտումներ: 135

Միացյալ Նահանգները սեպտեմբերի վերջին գաղտնի կիբեռգործողություն է իրականացրել Իրանի դեմ ի պատասխան սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհներին, որոնց պատասխանատվությունը Վաշինգտոնը վերագրում է Թեհրանին:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Ըստ վերջինիս աղբյուրների՝ կիբեռգրոհների շարքն ուղղված է եղել Իրանի քարոզչության դեմ:

Պենտագոնում հրաժարվել են մեկնաբանել կիբեռգրոհների մասին տեղեկատվությունը:

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության երկու խոշոր ձեռնարկություն գրոհի ենթարկվեց սեպտեմբերի 14-ին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնեցին ապստամբ հուսիթները Եմենի «Անսար Ալլահ» շարժումից: Պայթյունների և հրդեհի հետևանքով, որոնք առաջացան օդային հարվածներից, աշխարհի խոշորագույն նավթարտահանողի արդյունահանումն օրական նվազեց 5,7 մլն բարելով (9,8 մլն-ից):

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարձակման պատասխանատվությունը վերագրեցին Իրանին: Նրանց վարկածով՝ գրոհը կազմակերպվել է անօդաչուների և հրթիռների կիրառմամբ, որոնք բացակայում են հուսիթների զենք-զինամթերքում: Թեհրանում այդ մեղադրանքներն անհիմն որակեցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: