Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին


  
դիտումներ: 210

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազություն՝ Քասախ համայնքում հայտնաբերված խախտումների դեպքով: Այս մասին հայտարարություն է տարածել Կոտայքի մարզպետարանը, որում ասվում է.

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը:

Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․ «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`

5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.․․»:

Անտեսելով վերը նշված իրավանորմի պահանջը՝ Քասախ համայնքի ղեկավարն ընդունել է N 567 որոշումը, որով գործող օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: