Հայերեն   English   Русский  

5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում


  
դիտումներ: 132

5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին Twitter-ում հայտնել Է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 14:58-ին: Էպիկենտրոնը գտնվում Էր Բենդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են ոչ միայն Իրանում, այլեւ Կատարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: