Հայերեն   English   Русский  

​Ամբողջ աշխարհում փակվել են Իսրայելի դեսպանատները


  
դիտումներ: 165

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վաղ առավոտից ամբողջ աշխարհում փակվել են Իսրայելի դեսպանություններն ու հյուպատոսարանները: Այդ մասին տեղեկացնում է առցանց The Times of Israel թերթը:

Պատճառը դիվանագետների և ռազմական կցորդների դժգոհությունն է Իսրայելի ֆինանսների նախարարության հետ ունեցած ձգձգված վեճից՝ կապված Իսրայելի դեսպանորդների վարձատրության հետ: Դիվանագետները գործադուլ են սկսել, երբ ֆինանսների գերատեսչությունը միակողմանիորեն հետ է կանգնել նախկին պայմանավորվածություններից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: