Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգները դադարեցնում է ռազմական օգնությունը Լիբանանին


  
դիտումներ: 110

Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել կասեցնել Լիբանանի կառավարության անվտանգության կարիքների համար 105 մլն դոլար ծավալով օգնության տրամադրումը:

Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Գործակալության աղբյուրները հայտարարել են, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է այդ որոշման մասին՝ առանց նշելու պատճառները: Պաշտոնյաներից մեկն ասել Է, որ այդ որոշումը կարող Է կապված լինել երկրում տեղի ունեցող ընդվզումների հետ: Նշվում Է, որ Լիբանանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ներառում Էր սահմանապահ ծառայությունների կողմից օգտագործվող գիշերային տեսունակության սարքերի և զենքի մատկարարումը:

Reuters-ը պնդում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ընթացիկ տարվա մայիսից Լիբանանին ռազմական օգնության հավանություն է հայցել՝ համարելով նրան կարևոր գործընկեր Մերձավոր Արևելքում: Նշվում է նաև, որ Վաշինգտոնը բազմիցս անհանգստություն է հայտնել Լիբանանի կառավարությունում շիիթների «Հզբոլլահ» կուսակցության հարաճուն դերի կապակցությամբ, որը ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական ներկայացրեց երկրի նախագահ Միշել Աունին: Այդ որոշումն ընդունվել Էր1 4 օր տևած զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով, որոնք կաթվածահար են արել Լիբանանի տնտեսական կյանքը: Ցուցարարները հասան կոալիցիոն կառավարության հրաժարականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: