Հայերեն   English   Русский  

Ջրի սակագինը կմնա նույնը. Գազի վերաբերյալ դեռ նորություն չկա. Գարեգին Բաղրամյան


  
դիտումներ: 317

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ «Վեոլիա ջրի» հայտի հետ կապված արդեն իսկ պարզ է, որ եղած սակագինը կվերահաստատվի, բարձրացում չի լինի:

Նա պարզաբանեց, որ այսօր գործող սակագինը 191 դրամ է, սակայն սուբսիդավորվում է պետության կողմից. «Հիմա հաստատվելու է 180 դրամ առանց սուբսիդիայի»:

Հարցին, թե ինչ հիմքով էր «Վեոլիա ջուրը» առաջարկում բարձրացնել սակագինը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ ամեն տարի ընկերությունը վերցնում է բազիսային գինը, ճշգրտման գործոնները հաշվի է առնում եւ հայտ ներկայացնում:

Ինչ վերաբերում է 2020-ին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներին, Բաղրամյանն ասաց. «Գազի վերաբերյալ դեռ որեւէ նորություն չկա: Էլեկտրաէներգիայի մասով էլ առաջինա 10-15 օրվա մեջ երբ կճշտվի 2021 թվականի էլէներգիայի պահանջարկի եւ արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կարող ենք խոսել»:

Նա ընդգծեց, որ անգամ ընթացակարգային գործընթացներով պայմանավորված հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա:

«Մենք բավական երկար ժամկետային առաջարկ ենք արել սակագնի եւ դա հիմա քննարկման փուլում է: Այդ առաջարկների մեջ ձմռան ամիսների սակագնի բարձրացման մասին խոսք չկա, իսկ հետոն կարեւա, թե բանակցությունների արդյունքում ինչի կգանք»,-ասաց հանձնաժողովի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: