Հայերեն   English   Русский  

​Սիրիայում ձերբակալել են ալ Բաղդադիի քրոջը


  
դիտումներ: 99

Թուրքական ուժերը երեկ՝ նոյեմբերի 4-ին, Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված պարագլուխ Աբու Բաքրա ալ Բաղդադիի քրոջը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«Ռասմիա Ավադին բռնել են <...> Ազազ բնակավայրի մերձակայքում: Մենք հույս ունենք Ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ իմանալ ԻՊ-ի ներքին գործառության մասին»,- մեջբերում է գործակալությունը թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը: Ներկայումս ԻՊ-ի պարագլխի քրոջը հարցաքննում են: Ըստ Reuters-ի ունեցած տվյալների՝ նրա հետ ձերբակալել են նաև ամուսնուն և հարսին:

Հոյտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԻՊ-ի պարագլխին ոչնչացնելու մասին: Նրա խոսքով՝ ալ Բաղդադին ոչնչացվել է Իդլիբ գավառում կատարված հատուկ գործողության ընթացքում: Թրամփը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային և Թուրքիային գործողության իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ալ Բաղդադիի ոչնչացման մասին արժանահավատ տեղեկություններ չունի: Միջազգային հանրությունը ԻՊ-ի պարագլխի ոչնչացումը համարեց կարևոր, բայց ոչ վճռական քայլ ահաբեկչության դեմ պայքարում, և կոչ արեց շարունակել պայքարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: