Հայերեն   English   Русский  

​Շամպայն խմիր և 108 տարի կապրես


  
դիտումներ: 114

Բրիտանական Հյուսիսային Յորքշիրի կոմսության Հարրոգեյթ քաղաքի բնակչուհի Դորոթի Ֆլաուերսը այս օրերին տոնեց իր 108-ամյակը: Այդ մասին տեղեկացնում է The Independent պարբերականը:

Նա ապրում է ծերանոցում,երեխաներ չի ունեցել, իսկ ամուսինը մահացել է 1981 թ., սակայն շարունակում է այցելել զարմուհին: Ծննդյան օրը երկարակյաց կնոջն ավելի քան 650 շնորհավորական բացիկ են ուղարկել աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում և Ավստրալիայից, Թաիլանդից և ԱՄՆ-ից:

Ֆլաուերսի սիրած ըմպելիքը միշտ շամպայնն է եղել, որն էլ նա համարում է իր երկարակեցության գաղտնիքը: «Մենք երբեք չենք տեսել, որ նա մի ուրիշ բան մինչև վերջ խմի»,- հաստատում է ծերանոցի աշխատակացուհին:

Ի դեպ, հուլիսին էլ հայտնի դարձավ, որ Էսեքսի կոմսության Սթանսթեդ քաղաքի մի 100-ամյա բնակչուհի էլ իր երկարակեցությունը բացատրել էր այն հանգամանքով, որ շատ է սիրում նրբերշիկով կարկանդակ: «Հենց այդ համեղ կարկանդակները և դրական տրամադրությունն են օգնել ինձ ապրելու այսքան տարի»,- հայտնել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: