Հայերեն   English   Русский  

​Վենետիկում կանցկացվի հերթական հանրաքվեն Իտալիայից անկախանալու հարցով


  
դիտումներ: 134

Վենետիկի ինքնավարության մի խումբ կողմնակիցներ կարողացել են դատարանով քաղաքը մայրցամաքից անջատելու հարցով հանրաքվե անցկացնելու իրավունք ձեռք բերել:

Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:

Վենետիկում վաղուց են հասունացել անջատողական տրամադրությունները, տեղի բնակիչներին հոգնեցրել են զբոսաշրջիկների հոսքերը և ծովագնացության ահռելի նավերը, որոնք շարունակ մտնում են ծովալճակ: Վենետիկցիները կարծում են, որ եթե ինքնիշխանություն ձեռք բերեն, կկարողանան կարգավորել զբոսաշրջությունը:

Սակայն քաղաքի պաշտոնական իշխանությունները՝ հանձին Լուիջի Բրունյարոյի, կոչ են անում չքվեարկել այդ հանրաքվեում: Քաղաքապետարանը ցանկանում էր առհասարակ հանրաքվե չանցկացնել, սակայն ինքնավարության կողմնակիցները կարողացան պաշտպանել իրենց իրավունքները դատարանում:

Այսուհանդերձ քաղաքապետը հույսը չի կորցնում, որ քվեարկությունը կձախողվի, և արդեն զբոսաշրջության տուրք է մտցրել, որից հավաքված գումարները մտադիր է ուղղել քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը:

Հիշեցնենք, որ 1970 թ. ի վեր չորս հանրաքվե է անցկացվել Վենետիկին ինքնավարություն շնորհելու հարցով, սակայն ոչ մեկը դրական արդյունք չի ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: