Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանի դեսպանին


  
դիտումներ: 125

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը երեկ հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի վերջնագիր է ներկայացվել Ռուսաստան «չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների» այցի կապակցությամբ:

Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությանը:

Ինչպես նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, նոյեմբերի 6-ին Բոչարնիկովի հետ հանդիպել է արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: Ռուսաստանի դեսպանին հանձնվել է վերջնագիր՝ կապված ՌԴ «ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մաիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի այցի հետ»: Մաիլյանը և Հովհաննիսյանը Մոսկվա են ժամանել նոյեմբերի սկզբին:

Վերջնագրում նշված է, որ «Ադրբեջանի գրավված տարածքներում ստեղծված անօրինական կազմավորման այսպես կոչված «ներկայացուցիչների» մուտքը Ռուսաստանի Դաշնություն և նրանց հանդիպումը մի շարք ռուսաստանյան փորձագետների և ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ ծառայում է Հայաստանի՝ գրավվյալ տարածքներում ստատուս քվոն ամրապնդելու 30 տարի շարունակվող ջանքերին և Ադրբեջանի հողերի օկուպացման շարունակությանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: