Հայերեն   English   Русский  

Ազատությունից զրկելու առաջին պահից պետք է կիրառվեն բոլոր երաշխիքները` անկախ վարույթի տեսակից. բարձրաստիճան քննարկումներ Ստրասբուրգում (տեսասնյութ)


  
դիտումներ: 568

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգումմասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին:

Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին:

«Ազատությունից զրկելը գործի է դրվում այն պահից, երբ մարդը ստիպված է լինում հետևել ոստիկանի կամ այլ իրավապահ մարմնի ներկայացուցչի կամքին կամ զրկվում է իր կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, փողոցից սկսած՝ անկախ վարույթի տեսակից (քրեական, կարգապահական, վարչական կամ այլ): Բոլոր տարանջատումներն արհեստական են (բերման ենթարկել, բերել, հրավիրել, ձերբակալել և այլն)։

Նման վիճակում հայտնված մարդու համար հավասարապես կիրառելի են բոլոր երաշխիքները՝ ազատությունից զրկելու պատճառների տեղեկանալու, փաստաբանի, բժշկի իրավունք և այլն»,- նշել է Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=4W-_af6oH7A&t=3s





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: