Հայերեն   English   Русский  

​2019 VS 2050. ինչպես դառնալ 5 միլիոն


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 165

Պաշտպանյալը սկզբում խոստացավ ներգաղթ ապահովել։ Հետո հայտարարեց, որ արդեն կա ներգաղթ, բայց «մոռացավ» ասել, որ մեր հնդիկ եղբայրների ու քույրերի հաշվին է որոշ շարժ գրանցվել։

Այնուհետև հասավ Ստեփանակերտ ու կոկորդը պատռելով ասաց, որ դառնալու ենք 5 միլիոն ... 2050 թվականին (ինքը հույս ունի, որ մինչև 2050–ը Հայաստանը դեռ կշարունակի մնալ իր օջախը, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը)։

Վերջում հայտնվեց հակահեղափոխական պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ 2018–ի հետհեղափոխական Հայաստանում հոկտեմբերի 1–ի դրությամբ մեր բնակչության քանակը 2.969.200 է։

Այս տարվա հոկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա հոկտեմբերի 1–ին արձանագրվածի համեմատ պակասել է 11.700–ով։ Մենք հիմա 2.957․500 ենք։

Ահա այսպիսի դինամիկայով ենք 31 տարի հետո դառնալու 5 միլիոն։

Խոստումներ և իրականություն։

Պոպուլիզմ և վիճակագրություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: