Հայերեն   English   Русский  

​Թրամփը 2 մլն կփոխհատուցի բարեգործական հիմնադրամի հաշվին իր քարոզարշավը ֆինանսավորելու համար


Նա դատարանի որոշումից հետո բողոքել է իր դեմ հարձակումների և 2 մլն փախհատուցելու կապակցությամբ


  
դիտումներ: 70

Նյու Յորքի դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2 մլն դոլար վերադարձնել մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների, քանի որ 2016 թ. միջոցներ է օգտագործել իր բարեգործական հիմնադրամից (Donald J. Trump Foundation) նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:

Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով CNN-ին:

Թրամփի դեմ 2018 թ. հայց է ներկայացրել Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը: Հայցում պնդում է եղել, որ ԱՄՆ նախագահը և նրա երեք զավակները խախտել են նախընտրական քարոզարշավի մասին օրենքը. չարաշահելով բարեգործական հիմնադրամների համար սահմանված հարկային արտոնությունները՝ Trump Foundation-ն օգտագործել են որպես «չեկերի գրքույկ» Թրամփի նախագահական քարոզարշավը սպասարկելու համար:

Մեղադրանքի գլխավոր կետերից մեկը կապված է եղել 2016 թ. Այովայում հիմնադրամի համար կատարված հանգանակության հետ, որի գումարներն օգտագործվել են նախընտրական քարոզարշավի համար:

Դատարանը, սակայն, մասնակի է բավարարել մեղադրողի պահանջները. Նյու Յորքի գլխավոր դատախազը պահանջել է արգելել Թրամփին և նրա երեխաներին լինել որևէ ոչ կառավարական կազմակերպության տնօրենների խորհրդում և պահանջել է 2,8 մլն դոլար փոխհատուցում:

Անցած տարվա դեկտեմբերին՝ դատավարությունը սկսվելուց հետո, Թրամփը համաձայնել է փակել իր Trump Foundation բարեգործական հիմնադրամը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: