Հայերեն   English   Русский  

​Հունաստանում անարխիստները վանդալիզմի գործողություն են կատարել կրթության նախարարի գրասենյակում


  
դիտումներ: 211

«Ռուբիկոն» խնբավորման անարխիստներն այսօր վանդալիզմի արարք են կատարել Հունաստանի կրթության և կրոնի գործերի նախարար Նիկի Կերամեոսի քաղաքական գրասենյակում: Կառավարությունը դա համարել է ֆաշիստական գործողություն:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Խմբավորումը հարյուրավոր անպատիժ հարձակումներ է գործել դեսպանությունների, դեսպանների նստավայրերի, հաստատությունների և գերատեսչությունների, ընկերությունների գրասենյակների վրա:

«Ռուբիկոն» ուսանողական խումբն» այսօր ներխուժել է նախարարի քաղաքական գրասենյակը և սև ներկ է շփել պատերին ու դռանը:

Անարխիստական կազմակերպության կայքէջում տեղադրված տեսագրությունում ասվում է, որ դա արվել է ի նշան բողոքի համալսարանական ապաստարանի իրավունքի չեղարկման դեմ, որով ոստիկանությունն իրավունք չուներ մտնելու ուսումնական հաստատությունների տարածք, ինչի հետևանքով դրանք դարձել էին անօրինականության տարածքներ: Ուսանողները նաև ընդվզում են «հավերժական» ուսանողներին հեռացնելու ծրագրի դեմ, որոնք տարիներ շարունակ գրված են բուհերի կազմում և օգտվում են արտոնություններից:

Հունաստանի կառավարությունը դատապարտել է հարձակումը.

«Վախկոտ խուլիգաններն այսօր վանդալիզմի արարք են կատարել կրթության և կրոնի գործերի նախարար Նիկի Կերամեոսի քաղաքական գրասենյակում: Կառավարությանը չեն կարող վախեցնել, և նա շարունակում է պետական համալսարանների արդիականացման ու խորացման աշխատանքը: Ինչպես մենք, այնպես էլ մյուս բոլոր քաղաքական ուժերը պետք է դատապարտեն այդ ֆաշիստական արարքը»,- ասվում է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասի հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: