Հայերեն   English   Русский  

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 6 դիմում


  
դիտումներ: 600

Մարտի 15-ին հանրապետության թվով 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 16-ին` մինչև ժամը 18:00-ն:

Սահմանված ժամկետում վերահաշվարկի մեկական դիմում են ստացել թիվ 23 և թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 6 դիմում, որոնք հասցեագրված են եղել թիվ 21, 41 և 36 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովներին: Բոլոր դիմումները սահմանված ժամկետում կքննարկվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: