Հայերեն   English   Русский  

Արթուր Վանեցյանը ցավակցել է Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 301

ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում ցավակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը: Անգնահատելի են տիկին Գոհարի և նրա ամուսնու՝ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի վաստակն ու գործադրած ջանքերը հատկապես ֆաշիզմի դեմ պայքարում:

Ցավակցում եմ վաստակաշատ հետախույզի ընտանիքին ու հարազատներին. կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: