Հայերեն   English   Русский  

Ոստիկանները բացահայտել են Արագած գյուղում կատարված ավազակային հարձակումը


  
դիտումներ: 66

Նոյեմբերի 19-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Ապարանի բաժին Արագած գյուղի մի բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ երեք անձինք մահակներով մտել են իր տուն, կապկպել են իրեն, պահանջել գումար և ոսկեղեն, այնուհետև վերցնելով բանկային քարտերը՝ հեռացել են:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել հիշյալ կնոջ բնակարան, սպառնալով նրանից հափշտակել են 80.000 դրամ, ոսկյա զարդեր, կենսաթոշակի բանկային քարտ և կենցաղային իրեր:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնք ներկայացվել են

Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության: Նրանցից երեքը ձերբակալվել են, մեկը բաց է թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: