Հայերեն   English   Русский  

Չեմ ցանկանում մասնակից դառնալ ցեխշպրտոցիին. Դավիթ Սանասարյանն անդրադարձավ Վանեցյանի հայտարարություններին


  
դիտումներ: 128

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ինքը բանավեճ չունի։

Լրագրողները, մասնավորապես, Սանասարյանից հետաքրքրվեցին, թե հիմա ինչու է լուռ և պասիվ այն դեպքում, երբ արձագանքելով Վանեցյանին ասել էր՝ «բա որ ես խոսեմ»։

«Ես որոշել եմ, որ այս փուլում չեմ պատասխանելու։ Չեմ կարծում, որ պետք է մտնեմ ճիշտ է ասում, սուտ է ասում պոլեմիկայի մեջ։ Ինքն իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ, ժամանակը կգա, բոլոր փաստերը․․․Կարծում եմ՝ ես իր հետ բանավեճ չունեմ, ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավիճեմ։ Ես իրեն զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի, բայց իր հետ բանավեճ չունեմ»,-նշեց Սանասարյանը։

Նրա խոսքով՝ չի ցանկանում մասնակից դառնալ ցեխշպրտոցիին․ «Որոշում եմ կայացրել, որ այդ փուլում անելիք չկա, հատկապես, որ դաշտում տեսնում եմ, թե ինչ որակի քննարկումներ են լինում։ Ես չեմ ցանկանում ցեխշպրոցիին մասնակից դառնալ։ Կարծում եմ՝ երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կա, քան ցեխշպրտոցիով այդ գաղջ մթնոլորտը սպասարկել»։

Սանասարյանը ևս ասում է՝ կգա ժամանակը, ամեն ինչ ավելի պարզ կլինի․

«Ես ոչ թե կարծիք եմ հայտնել, հետո նոր փորձել եմ հասկանալ այդ կարծիքը ճիշտ է թե ոչ, ես համոզմունք ունեմ,ես ինֆորմացիա ունեմ, և այդ ինֆորմացիան, որ բերել է համոզմունքի, ներկայացրել եմ։ Կգա ժամանակը, և ավելի պարզ կլինի»։

Դիտարկմանը, թե ինքն էլ, Վանեցյանն էլ ասում են կգա ժամանակը, կխոսեն, վերջիվերջո երբէ այդ ժամանակը, նա արձագանքեց․ «Եթե որևէ պահի զգամ, որ չխոսելն այլընտրանք չէ, ես կխոսեմ։ Այս պահին կարծում եմ խոսելու կարիք չկա, ես իմ ասելինք ասել եմ»։

Հարցին՝ երբ որոշի խոսել, նոր բացահայտումներ կլինեն, Սանասարյանը պատասխանեց․ «Այնպես չէ, որ ես հանցագործության մասին տեղյակ եմ, թաքցրել եմ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: