Հայերեն   English   Русский  

Ավտոներկրողները խցանում են առաջացրել Խորենացի փողոցում. նրանց և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց. ուղիղ


  
դիտումներ: 140

Քիչ առաջ ՊԵԿ գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողների ու ճանապարհային ոստիկանների միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Ավտոներկրողներն այնպես էին կայանել մեքենաները, որ խաթարել էին Խորենացի փողոցի երթևեկությունը, ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը և այդ ժամանակ սկսվեց հրմշտոց: Բերման ենթարկվածներ չկան:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի, ՊԵԿ ներկայացուցչի և ոստիկանապետի հետ: Նրանք դժգոհում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշման և ավտոմաքսատան ոչ արդյունավետ աշխատելու դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: