Հայերեն   English   Русский  

​Արցախը մեզանից դե ֆակտո անջատելու ռեալ ծրագրեր կան. ահազանգում է Վարուժան Ավետիսյանը


  
դիտումներ: 459

Մեկ ու կես տարի է անցել 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից, և մեկ տարի ԱԺ արտահերթ ընտրություններից, ու ժողովուրդը դեռ սպասում է արմատական փոփոխությունների: ՛՛Սասնա Ծռեր՛՛ համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն ասում է՝

միակ պատասխանը, որ մինչ օրս տրվել է՝ սպասեք, հերթով խնդիրները կլուծվեն: Բայց կուսակցության ներկայացուցիչի դիտարկմամբ, որքան սպասում են, այնքան խնդիրները կուտակվում են: Հատուկ առանձնացնում է Արցախյան հարցը, որտեղ, Վարուժան Ավետիսյանի փոխանցմամբ, Հայաստանի որդեգրած իրավաքաղաքական հայեցակարգը փակուղային է:

Կեղծ անկախության թատրոնը շարունակելու, կործանարար մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու ընթացքը, ըստ Ավետիսյանի բերում է նորանոր ռազմական բախումների, որից Հայաստանը միայն կորուստներ է կրում.

- Ամենակարևորը անկախության ճանապարհից նորից միացման հայեցակարգը վերականգնելու, կարճ ժամանակում իրականություն դարձնելն է: Սա լինել-չլինելու հարց է: Արցախի հանգամանքը կարևոր է դարձել օտարների համար, և բնականաբար, այդ հարցը նրանք շահարկելու են Արցախով Հայաստանի գործերին միջամտելու համար: Իրենց ուզածին հասնելու ծրագրերն արդեն շատ ակտիվացած են և իրագործվում են:

Վարուժան Ավետիսյանի դիտարկմամբ ազգը պետք է համախմբվի նաև այս ուղղությամբ: Ժողովուրդը պետք է ճշմարտությունն իմանա և անհրաժեշտ քայլեր կատարի, այլ ոչ թե շարունակվի կեղծ անկախությունը և նախագահական ընտրությունների թատրոն խաղա:

- Պետք է ժողովրդին համախմբելով թույլ չտալ, որ Արցախը զավթեն և դրանով քանդեն մեր պետականությունը: Շատ լուրջ վտանգ է: Շատ լուրջ բացասական գործընթացներ կան արդեն Արցախի ոչ միայն դե յուրե մեզանից անջատելու, այլև դե ֆակտո անջատելու ռեալ ծրագրեր կան: Այդ պատճառով մենք պետք է այս անկախության թատրոնին վերջ տանք և միասնաբար անցնենք միացումի իրագործմանը: Իսկ դրա համար պետք է ժողովրդի աջակցությունը, - ասում է Վարուժան Ավետիսյանը:





Մեկնաբանություններ - 1

agob.k     07.12.2019 hay sbanog tavajanner aranj amjnalu vorochumner qayajnum ipr hayrenaser ? vor jarayum hay azki tchnaminerun yv sorosin betk a lav haskanan vor hay azk irenj vra tkaj a
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: