Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստան»-ն անթույլատրելի է համարում ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի ընդունումը


  
դիտումներ: 487

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ նախգծի ընդունումն ու կյանքի կոչումն իրենց համար անթույլատրելի է:

««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածն առանց այդ էլ սոցիալական երաշխիքներ սահմանում է ՍԴ դատավորների համար։ Իսկ ներկայացված օրենսդրական փաթեթը ոչ մի ընդհանուր բան չունի սոցիալական երաշխիքների հետ։ Ձեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ընդամենը 2 տարի աշխատած դատավորին թույլ է տալիս կենսաթոշակի անցնել ի հաշիվ հարկատուների, ինչը պարզապես անթույլատրելի է»,- ընդգծեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ սկանդալային օրենքը կառավարող «Իմ քայլը» դաշինքի ջանքերով ընդունվեց։ Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: