Հայերեն   English   Русский  

Դե, ինչպես ասում են, չմոռանանք`ինչու ենք հավաքվել. Արման Աբովյանն անդրադարձել է ԱՄՆ սենատի որոշմանը


  
դիտումներ: 418

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դե, ինչպես ասում են, չմոռանանք`ինչու ենք հավաքվել։

Հասկանալի է հրճվանքը և երախտագիտությունը,որը մենք ապրեցինք, երբ իմացանք,որ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը։ Բայց այս ամենի մեջ ինձ հետաքրքիր է երկու բան։

1-Մենք պետք է քաջ գիտակցենք, որ ամերիկացիների կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը հիմնականում թելադրված եր ԱՄՆի կողմից Թուրքիային «պատժելու» մղումով, ինչն ավելորդ անգամ մեզ պետք է հիշեցնի, որ քաղաքականության մեջ հաճախակի բարոյականությունը և արդարությունը ուղղակի կապված են «realpolitik»-ի դաժան կանոնների հետ։

2-Ինչ են ամերիկացիները մեզանից ակնկալում Ցեղասպանության ընդունման դիմաց։ Սա չափազանց կարևոր է, հաշվի առնելով, որ արցախյան հակամարտության բանակցությունների ուղղությամբ կատարվում է ինչ-որ անհասկանալի և լուռ գործընթաց։

Մի խոսքով...»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: