Հայերեն   English   Русский  

Իմ ուղին լեցուն է եղել. լրանում է Զավեն Վարդանյանի 70-ամյակը


  
դիտումներ: 914

«Կան երաժիշտներ, որոնք կամ տաղանդավոր կատարողներ են, կամ տաղանդավոր կազմակերպիչներ։ Զավեն Վարդանյանը այն եզակիներից է, որն իր գործունեությամբ զուգորդում է տաղանդավոր կատարողն ու կազմակերպիչը»։

Այսպես էր գնահատում դիրիժոր Զավեն Վարդանյանի կյանքը Էդվարդ Միրզոյանը:

Այս տարի է լրանում է վաստակաշատ գործչի 70-ամյակը:

Դիրիժոր Զավեն Վարդանյանը ծնվել է 1945-ի հունվարի 15-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում:

1947-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է: 1975-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: Դիրիժորի կարիերան սկսվել է 1975-ին, երբ հիմնել է Ժամանակակից երաժշտության անսամբլը, որը ղեկավարել է մինչև 1979-ը: 1979-90թթ.. հիմնել և դարձել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, այնուհետ՝ 1992-1994թթ.. ՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1994-1998թթ.Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր:

2003-07թթ Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: Պարգևատրվել է մի բազմաթիվ մեդալներով, պարգևներով: 2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

2008-ից հիմնել և առ այսօր ղեկավարում է Մենակատարների պետական անսամբլը:

Զ.Վարդանյանը մշտապես հայ երաժշասեր հասարակությանն է ներկայացրել արտասահմանյան աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Այվզ, Վարեզ, Ստրավինսկի, Գուբայդուլինա, Վեբերն, Շյոմբերգ, Կոկկոնեն, Քսենակիս, Լիգետտի, Բարտոկ, Դենիսով, ՆոնոՌոտա, Շնիտկե, Պրիետո, Աբրիլ, ՆորդգրենՍիլվեստրով, Կուտավիչուս, Հենցեևուրիշներ)

Ինքը դիրիժորը լրագրողների հետ զրույցում նշեց, որի իր մեծագույն ձեռքբերումը համարում է Բախի «Չարչարանքներ ըստ Մաթեոսի» ստեղծագործության կատարումը` Հայաստանում Քրիստոնեությունը իբրև Պետական Կրոն ընդունման 1700 – ամյակի առթիվ:

Մարտ 29-ին Կոմիտասի Կամերային Երաժշտության տանը տեղի կունենա Զավեն Վարդանյանի 70-ամյակին նվիրված տեղի կունենա հոբելյանական երեկո:

Դիրիժորը պատմեց, որ այդ երեկոյին պատրաստվելը հեշտ է, սակայն հոգեբանական խնդիրներ կան այստեղ. «Գիծ քաշելու տեղեր կան կյանքում. 25 տարեկան ,երբ կյանք ես մտնում, 50 տարեկան, հետո` 70: Սրանք այն սահմանագծերն են, երբ հետ ես նայում, որ իմանաս` ինչ ես արել, ուր ես հասել, ինչ բացթողումներ և ձեռքբերումներ ունես: Այս իմաստով, երբ հասկանում ես, որ արդեն 70 տարեկան ես, ճիշտ ասած էստեղ տխրության կետեր են լինում, բայց լավ է, որ իմ անցած ուղին հետաքրքիր և լեցուն է եղել: Ես ունեցել եմ լավ ուսուցիչներ, լավ ընկերներ, միշտ հետաքրքիր մարդկանցով եմ շրջապատված եղել: Ես հետաքրքիր գաղափարներ եմ ունեցել, որոնք փորձել եմ իրականացնել. մեծմասամբ ինձ հաջողվել է դա»,-նշում է դիրիժորը:

Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Մենակատարների պետական անսամբլի միասնական համերգը:

Կհնչեն ՇուբերտիՍիմֆոնիա No. 4 C minor «Ողբերգական», «Երիտասարդմիանձնուհին»(Die junge Nonne), «Գրետխենըճախարակիմոտ» (Gretchen am Spinnrade) և Մենդելսոնի Սիմֆոնիա No. 4 «Իտալական» ստեղծագործությունները:

Համերգը կղեկավարի Զավեն Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: