Հայերեն   English   Русский  

Եվգենի Կիսինի երևանյան մենահամերգը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


  
դիտումներ: 42717

Ապրիլի 2-ին կմեկնարկի Երևանյան հեռանկարներ 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Վաղը մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

Անվանի դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին ժամը՝ 19:30 –ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը,

Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը,

Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները,

Լիստի Ռակոցի-մարշը:

Փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

2015 թ. փառատոնի շրջանակներում բոլոր համերգները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության100-ամյակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: