Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի ԱԳՆ. “Վեցնյակը” և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում


  
դիտումներ: 735

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` “Վեցնայկը” և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում: Գրում է Russian.rt.com-ը:

”Մեզ ընդամենը մի քանի մետր է մնացել: Իսկ այդ վերջին մի քանի մետրերն ամենաբարդն են: Սակայն մենք փորձում ենք ջանքեր գործադրել”, - հայտարարել է Ֆաբիուսը Լոզան ժամանելուց հետո:

Նրա խոսքով` Ֆրանսիայի տեսակետը նույնն է մնացել, որի համաձայն` Իրանին և “վեցնյակին” անհրաժեշտ է երկարատև համաձայնություն կնքել:

“Իսկ դրան հասնելու համար մի քանի քայլ է մնացել”, - հայտարարլ է Ֆրանսիայի արտգործնախարարը` ընդգծելով, որ այդ քայլերը պետք է իրականացվեն Իրանի կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: