Հայերեն   English   Русский  

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ են բացել


  
դիտումներ: 945

Այսօր առավոտյան տղամարդը որսորդական հրացանից կրակ է բացել Մոսկվայի Խամովինչյան շրջանում գտնվող թուրքական դեսպանատան վրա

, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, երբ տղամարդը կրակ է բացել շենքի ուղղությամբ, նրան ձերբակալել է դիվանագիտական առաքելության պահակությունը: Միջադեպից ոչ ոք չի տուժել:

Ձերբակալվածն իր արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի ասել: Ներկա պահին նա գտնվում է ոստիկանությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: