Հայերեն   English   Русский  

​Մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել են նախօրեին ներգաղթյալներ տեղափոխող նավի նավապետն ու օգնականը


  
դիտումներ: 627

Իտալիայի իշխանությունների կողմից մարդկանց առևտրով զբաղվելու մեղադրանքով Միջերկրական ծովում խորտակված գրեթե 900 ներգաղթյալներով լեցուն նավի վրա գտնված սակավաթիվ փրկվածներից երկու անձինք են ձերբակալվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոն:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` իտալական ոստիկանության կողմից հարցաքննության են ենթարկվել բոլոր փրկվածները այն բանից հետո, երբ տեղափոխվել են Կատանիա քաղաք նավահանգիստ: Կատանիայի դատախազ Ջովանի Սալվիի որոշմամբ` ձերբակալվել են նավապետը և նրա ավագ օգնականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: