Հայերեն   English   Русский  

​ Աղմկոտ սեքսի համար իտալացի զույգին տուգանել են 9,000 ֆունտով


  
դիտումներ: 707

Իտալացի սիրահար զույգը աղմկոտ սեքսի համար տուգանվել է 9,000 ֆունտով, ինչի պատճառով նրանց հարևանները տեղափոխվել են:

30-ն անց տարիք ունեցող զույգը մեղավոր է ճանաչվել աղմկելու և ոտնձգության մեջ` Սան Մարտինո քաղաքում գտնվող իրենց տանը բարձր ձայներով ուղեկցվող սեքսի համար:

Երկար տարիներ այդ ձայներից տուժած հարևանը 2009թ-ին դատարան էր դիմել՝ այդ ձայները խլացուցիչ անվանելով և հայտնելով, որ իրենք և իրենց երեխաները չէին կարողանում քնել այդ ձայների պատճառով:

Սակայն զույգը բողոքարկել է դատավճիռը և այժմ պետք է 7,000 ֆունտ վճարի հարևաններին վնաս պատճառելու և 2,000 ֆունտ՝ պետական տուգանքների ձևով:

Աղմկելու մեջ մեղավոր ճանաչված տղամարդուն 2011թ-ին դատապարտել են չորս ամսվա ազատազրկման, իսկ նրա հարսնացուին բարձր չգոռալու կարգադրություն է արվել:

Աղմկոտ զույգի բնակարանին կից բնակարանը դեռևս ազատ է:

Այս դեպքից վեց ամիս առաջ Անգլիայում մի կնոջ 12 շաբաթ ազատազրկման էր դատապարտվել և չորս տարի հակասոցիալական պահվածքի կարգադրություն էր արվել աղմկոտ սեքսի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: