Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի եկեղեցիներում ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով ուսանող է ձերբակալվել


  
դիտումներ: 589

Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից իսլամիստ ծայրահեղական է ձերբակալվել, որը մի շարք ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստել երկրի տարբեր եկեղեցիներում: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը: Գրում է Vesti.ru-ն:

Ձերբակալվածը երիտասարդ ուսանող է եղել, որը մասնագիտացված է էլեկտրոնիկայի գծով: Գործողություններն իրականացվել են Փարիզի հարավ-արևելքում: Նրա մոտ զինամթերք է հայտնաբերվել:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`ավելի վաղ նա արդեն իր ծայրահեղական հայացքների պատճառով հայտնվել էր ոստիկանության հսկողության ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: