Հայերեն   English   Русский  

​Արքայազն Վիլյամի և Քեյթ Միդելթոնի երկրորդ երեխայի ծնունդը բրիտանական տնտեսությանը 1,5 միլիարդ դոլար կբերի


  
դիտումներ: 979

Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` արքայազն Վիլյամի և Քեյթ Միդելթոնի երկրորդ երեխայի լույս աշխարհ գալը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը 1 միլիարդ ֆունտ (1,5 միլիրադ դոլար) կբերի: Գրում է Tass.ru-ն:

Հաշվարկների համաձայն` միայն հուշանվերների արտադրությունը արքայազնի երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու պատվին, ինչպես նաև զբոոսաշրջիկների հոսքը բրիտանական տնտեսությունը կլրացնեն 150 միլիոն դոլարով:

“Եթե աղջիկ լույս աշխարհ գա, ապա մենք ակնկալում ենք նորաձևության արդյունաբերության աճ, ինչպես դա տեղի ունեցավ արքայազն Ջորջի ծնունդից հետո: Արդյունքում արքայադուստրը կարոող է նորաձևության տենդենցներ սահմանել, ինչն իհարկե լավ նորություն է տեղական դիզայներների համար”, - հայտարարել է Մանրածախ վերլուծությւոնների կենտրոնի ներկայացուցիչ Ջոշուա Բեմֆիլդը:

Բրիտանական շուկան չափազանց զգայուն է թագավորական ընտանիքի անդամների ընտրության հարցում: Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրություններով` դքսուհի Քեյթն այժմ գտնվում է իր Լոնդոնի նստավայրում` Քենսինգտոնյան պալատում:

Բժիշկների կանխատեսումների համաձայն` երեխան ամենայն հավանականությամբ լույս աշխարհ կգա շաբաթ օրը` ապրիլի 25-ին: Սակայն չի բացառվում, որ ծննդաբերությունը կարող է սահմանված ժամկետից մի փոքր ուշ տեղի ունենալ, ինչպես դա պատահեց արքայազն Ջորջի դեպքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: